Պայմաններ և Դրույթներ

Lorem Impsum

Ընդհանուր պայմաններ և դրույթները

Այս կայքը վերահսկվում է Yerevanstreet.am -ի կողմից: Կայքում օգտագործված բոլոր «մենք», «մեզ», «մեր», դերանունները վերաբերում են Yerevanstreet.am -ին: Yerevanstreet.am-ն ներկայացնում է կայքը՝ ներառյալ կայքում ներկայացված ողջ տեղեկատվությունը, գործիքները և կայքի միջոցով Ձեզ հասանելի բոլոր ծառայությունները:
Այցելելով կամ պատվեր տեղադրելով կամ գնման հայտ ներկայացնելով մեր կայքից, դուք ակամա դառնում եք մեր «սպասարկման» մաս և համաձայնվում եք ստորև թվարկված դրույթներին և պայմաններին: Այդ դրույթները վերաբերում են կայքի յուրաքանչյուր օգտատերի, ներառյալ պարզապես հետևորդներին, գնորդներին, հաճախորդներին և ներդրողներին:
Խնդրում ենք մանրամասն ընթերցել սպասարկման դրույթները՝ նախքան կայք մուտք գործելը կամ կայքից օգտվելը: Մուտք գործելով կամ օգտվելով մեր կայքից, Դուք համաձայնվում եք այդ դրույթներին: Կայքի դրույթներին և պայմաններին համաձայն չլինելու դեպքում կարող եք մուտք չգործել և չօգտվել կայքի մատուցած ծառայություններից:
Ցանկացած նոր հատկանիշ կամ գործիք, որը կավելացվի խանութում, կդառնա դրույթների և պայմանների մաս: Դուք կարող եք ցանկացած պահի այս էջում գտնել «Դրույթներ և Պայմաններ»-ի ընթացիկ տարբերակը: Մենք իրավասու ենք թարմացնել և փոփոխել «Դրույթներ և Պայմաններ» բաժնում ներառված ցանկացած կետ՝ կախված կայքում տեղի ունեցած փոփոխություններից: Էջի փոփոխությունները պարբերաբար ստուգելը գտնվում է Ձեր պատասխանատվության ներքո: Կայքից օգտվել շարունակելը կնշանակի այդ փոփոխություններին համաձայնումը:

Ձեր հաշվի տվյալները

Yerevanstreet.am կայքում գրանցվելիս դուք պետք է տրամադրեք կոնտակտային էլ.փոստի հասցե և ստեղծեք գաղտնաբառ: Դուք պատասխանատու եք ձեր անհատական հաշվի (account) միջոցով կատարված բոլոր գործողությունների համար: Եթե ձեր տվյալներից որևէ մեկը փոխվում է, խնդրում ենք անհապաղ թարմացնել դրանք ՝ մուտք գործելով ձեր հաշիվ կամ տեղեկացնելով Yerevanstreet.am-ին:
Yerevanstreet.am-ի առցանց խանութը վճարումները ընդունում է 2 եղանակով՝ օնլայն կամ POS տերմինալի միջոցով ։ Բանկային փոխանցման միջոցով վճարումը ստանալուց հետո Yerevanstreet.am-ը կհաստատի ձեր պատվերի ստացումը՝ Ձեզ էլեկտրոնային նամակ ուղարկելով։ Ձեր կողմից նշված էլ. Պատվերի հաստատման էլ․ փոստը կներառի Ձեր անունը, պատվերի համարը և ընդհանուր արժեքը: Yerevanstreet.am-ի կողմից ձեր պատվերի ընդունումը հանգեցնում է մեր միջև իրավաբանորեն պարտադիր պայմանագրի կնքմանը այս պայմաններով: Ցանկացած պայման, որը ցանկանում եք նշել Ձեր պատվերի մեջ, չի հանդիսանա պայմանագրի մաս:
Yerevanstreet.am-ը իրավունք ունի դադարեցնել ցանկացած պայմանագիր՝ մեր կայքում ներկայացված ապրանքների վերաբերյալ ակնհայտ սխալների կամ անճշտությունների հայտնաբերման դեպքում: Եթե Ձեր պատվիրած ապրանքների հայտարարված գնի վերաբերյալ որևէ սխալ կամ անճշտություն հայտնաբերվի, մենք հնարավորինս շուտ կապ կհաստատենք Ձեզ հետ էլեկտրոնային փոստով կամ Ձեր կողմից նշված հեռախոսահամարով: Դա արվում է՝ Ձեզ ապրանքի ճիշտ գնի մասին տեղեկացնելու և հարցնելու համար, թե արդյոք ցանկանում եք շարունակել պատվերը փոփոխված գնով, թե ընդհանրապես ցանկանում եք չեղարկել պատվերը:
Yerevanstreet.amը Կայքում տեղակայված ապրանքների գները կարող են փոփոխվել առանց նախնական զգուշացման:
Մենք իրավասու ենք կայքի տեսականու (կամ տեսականու որևէ մասի) արժեքները փոփոխելու կամ զեղչելու՝ առանց որևէ նախնական զգուշացման, ցանկացած պահի:
Մենք պատասխանատու չենք Ձեր կամ որևէ այլ՝ երորրդ անձի առջև, գնային փոփոխությունների համար:
Ապրանքների առաքման պայմանները, դրույթներն ու դրույքաչափերը սահմանված են առանձին ձևով և հրապարակված են Վաճառողի կայքում։ Նշված պայմաններն ու դրույքաչափերը կապ չունեն ապրանքների վաճառքի գնի հետ և կիրառվում են առանձին հիմքով։ Վաճառողի կողմից կարող են սահմանվել առաքման հատուկ պայմաններ որոշակի չափով գնումներ կատարելու դեպքում, որոնց հետ Գնորդը կարող է ծանոթանալ Վաճառողի կայքում։

Ձեր պատվիրած ապրանքների առկայությունը


Եթե հազվադեպ դեպքերում Yerevanstreet.am-ը բավարար քանակությամբ ապրանք չի տրամադրում Ձեր պատվիրած ապրանքը առաքելու համար, մենք կփորձենք հնարավորինս շուտ տեղեկացնել ձեզ էլեկտրոնային փոստով և/կամ զանգահարելով Ձեր կողմից նշված հեռաախոսահամարով:
Մենք առաջարկում ենք Ձեզ փոխել ձեր պատվերը, չեղարկել այն կամ սպասել ապրանքների ստացմանը:
Պատվերի չեղարկման դեպքում, գումարի վերադարձը կկատարվի որքան հնարավոր է շուտ և ցանկացած դեպքում ձեր պատվերից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Yerevanstreet.am-ը պարտավոր չէ որևէ լրացուցիչ փոխհատուցում կրել կրած վնասների համար:
Եթե դուք չեք ստանում ձեր պատվերը առաքումից հետո 30 օրվա ընթացքում, Yerevanstreet.am-ը պատասխանատվություն չի կրում, քանի դեռ դուք մեզ գրավոր չեք տեղեկացրել մեր կոնտակտային հասցեին առաքման օրվանից 40 օրվա ընթացքում:

Ֆորս-մաժորային հանգամանքներ


Yerevanstreet.am-ը պատասխանատվություն չի կրում ձեր առջև Ձեր պատվիրած ապրանքի առաքման հետ կապված որևէ անսարքության կամ դրա ուշացման, ինչպես նաև առաքված ապրանքի որևէ վնասի կամ թերության համար, որն առաջացել է իր ողջամիտ վերահսկողությունից դուրս որևէ իրադարձության կամ հանգամանքի պատճառով: Կիրառելի իրավունք
Մեր միջև կնքված պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, և Հայաստանի Հանրապետության դատարանները իրավասություն ունեն լուծելու մեր միջև ցանկացած վեճ։

Կայքի բովանդակությունը և տեղեկատվությունը


Մեր կայքը կարող է պարունակել տեղեկություններ, խորհուրդներ, տեքստեր և այլ նյութեր ("տեղեկատվություն"), որոնք տրամադրվում են Ձեր ժամանցի համար:
Դուք պետք է տեղյակ լինեք, որ տեղեկատվությունը կարող է պարունակել սխալներ, բացթողումներ, անճշտություններ կամ լինել հին տեղեկատվություն: Yerevanstreet.am -ը որևէ հայտարարություն կամ երաշխիք չի տալիս որևէ տեղեկատվության ամբողջականության, ճշգրտության, համարժեքության, համապատասխանության կամ հուսալիության վերաբեր-յալ և պատասխանատվություն չի կրում վերը նշվածի բացակայության համար: Երրորդ կողմի հրապարակումների նկարագրությունները կամ հղումները չեն ենթադրում այդ հրապարակման հաստատում: Մենք չենք զբաղվում իրավաբանական, հաշվապահական կամ նմանատիպ այլ խորհրդատվությունների կամ մասնագիտական ծառայությունների մատուցմամբ:

Տպագրական սխալներ

Այն դեպքում, երբ ապրանքը նշված է սխալ գնով կամ սխալ տեղեկատվությամբ՝ տպագրական սխալի կամ գնագոյացման սխալի կամ արտադրանքի վերաբերյալ սխալ տեղեկատվության պատճառով, Yerevanstreet.am-ն իրավունք ունի մերժել կամ չեղարկել ցանկացած պատվեր, որը տեղադրված է ապրանքի վրա, որը նշված է սխալ գնով: Yerevanstreet.am-ը իրավունք է վերապահում մերժել կամ չեղարկել ցանկացած նման պատվեր ՝ անկախ նրանից, թե պատվերը հաստատվել է, և Ձեր կրեդիտ/դեբետային քարտից գանձվել է պատվերի գումարը: Եթե ձեր կրեդիտ/դեբետային քարտից արդեն գանձվել է գնման համար գումար, և Ձեր պատվերը չեղյալ է հայտարարվել, Yerevanstreet.am-ը անմիջապես հետ կփոխանցի Ձեր գումարը կրեդիտ/դեբետային քարտի հաշվին ՝ գանձված գումարի չափով:

Հարցումներ

Խնդրում ենք կապվել մեզ հետ ցանկացած հարցի համար: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք Ձեզ: Մենք կկապվենք Ձեզ հետ որքան հնարավոր է շուտ:

«ԷՎՆՍԹՐԻԹ» ՍՊԸ

ՀՎՀՀ 02920381
Հասցե՝ Երվանդ Քոչարի փողոց, 13 շենք, բն.81 0070, Երևան, Կենտրոն, Հայաստան
Գրանցման համար՝ 273.110.1430607 / 2025-01-08